21989 դիտում
21:23 28-08-2021
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 46-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Սասուն Ծատուրյանը՝ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդհգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+