50884 դիտում
18:44 23-08-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 42–ամյա վարորդը, Hyundai-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Ռուզաննա Երեմյանը իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն վարորդը հրաժարվել է փրկարարների ծառայությունից:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Վարդգես Պողոսյանն ու Ռուստամ Աղաջանյանը:
Վթարի փաստով 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+