2235 դիտում
10:13 17-01-2023
Սամվել Ալեքսանյանին փողերը «քչություն են անում», որոշել է փող քերել նաև կայանատեղիներից․ Օragir.news
Երևանում ավտոկայանատեղիների հարցը շարունակում է մնալ պատուհաս քաղաքացիների համար։ Գրում է Օragir.news-ը։
Նախ՝ ամբողջ քաղաքում կայանելը խնդիր է։ Դրանից բացի, ով ինչպես կարողանում՝ փորձում է գումար աշխատել «այս հողի» վրա, «Փարքինգ սիթիից» ինչով են պակաս, չէ՞ որ նրանք ևս որևէ ծառայություն չեն մատուցում, բայց փող են աշխատում։
Հիմա հաջորդ քայլը եղավ անհասկանալի «ստայանշիկների» հայտնվելը ինչ-որ կոնկրետ տարածքներում և աստղաբաշխական գումարներ աշխատելը, ընդ որում՝ այս օլիգարխ «ստայանշիկների» տեղը քաղաքային իշխանությունը գիտի, սակայն ոչինչ էլ չի անում։
Մյուս մակարդակում արդեն տնտեսվարողներն են որոշել գումար աշխատել, ոմանք իրենց տարածքը անվճար են հատկացնում այցելուներին, իսկ ոմանք որոշել են նաև այդտեղ գումար աշխատել։ Այսպես, մի շարք մոլերում արդեն կայանատեղիները դարձնում են վճարովի։ Առաջինը թերևս «Ռիո» մոլն էր, որտեղ անվճար է մինչև 4 ժամ կայանելը, սակայն մինչև 15 րոպե կայանելու համար պետք է վճարել։ Այսինքն՝ թերևս առաջնորդվել են այն տրամաբանությամբ, որ 4 ժամում բավականին գումար կծախսես, կայանատեղիի համար ոչինչ չեն ուզում, իսկ այ 15 րոպե մոլում անցկացնելը քիչ է։
Ինչևէ, բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը որոշել է չկորցնել ավել գումար աշխատելու առիթը, նա Նոր Նորքում գտնվող իր մոլի ավտոկայանատեղին ևս վճարովի է դարձնում, արդեն համապատասխան սարքավորումներ են տեղադրում։ Ի դեպ վճարովի է նաև Ալեքսանյանին պատկանող «Էրեբունի» մոլի ավտոկայանատեղին։ Չի բացառվում, որ առաջիկայում վճարովի դառնան նաև «Երևան սիթի» ավտոկայանատեղիները։ Ալեքսանյանին թերևս չի բավարարում տնտեսական շուկայում իր մոնոպոլ դիրքը, այժմ որոշել է փող քերել նաև կայանատեղիներից։

Նմանատիպ նյութեր
16296 դիտում
21:25 22-04-2019
Կարող ա հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի. Սերժ Սարգսյան
5037 դիտում
15:11 11-02-2023
Երկու լսարանի վերանորոգման համար ԵՊՀ ռեկտորին 34 մլն դրամը «քչություն է» անում․ Oragir.News
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»