582 դիտում
22:46 16-01-2023
Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագիծը:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել պայմանագրի դրույթներին, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:
Նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նմանատիպ նյութեր
1183 դիտում
17:37 22-05-2015
Նազարբաևը կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
1687 դիտում
14:56 26-09-2014
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը
Այս բաժնից
385 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
799 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
691 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը