211652_close_icon
views-count873 դիտում article-date 12:20 14-01-2023

6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից: Որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։

Հետևաբար, կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է հաշվի առնել վերը նշված որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը` մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշումը կցվում է:

Նմանատիպ նյութեր