935 դիտում
16:55 18-01-2023
Արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը․ որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և գործելու է 6 ամիս
Կառավարության որոշմամբ հունվարի մեկից՝ վեց ամսով, արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստան ներմուծումն ու արտահանումը: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և գործադիրի որոշմամբ սահմանվել է հատուկ ցանկ։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն իրականացնում է սահմանային հսկողությունը։
Որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։
Շրջակա միջավայրի նախարարությունը վերլուծում է առկա իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կդիտարկի առկա ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։
ՊԵԿ-ը ներմուծող, արտահանողներին հորդորում է՝ նախապես ապահովել արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` մաքսային մարմիններին ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
912 դիտում
12:20 14-01-2023
6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը
869 դիտում
19:55 14-01-2023
Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումն ու ներմուծումը 6 ամսով կարգելվի. ՊԵԿ
1978 դիտում
15:08 01-10-2018
150 հազար՝ 50-ի փոխարեն. ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը