3 ամսով արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։
Բացի այդ, 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


