211652_close_icon
views-count890 դիտում article-date 14:16 13-01-2023

Ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր Ալիեւի նկատմամբ. Պարզաբանեց Ֆրանսիայի ԱԺ նախգահը

Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարեւորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան հայտարարություններին զուգահեռ պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ալիեւի նկատմամբ, որի գործողությունների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, գրավվել են Հայաստանի տարածքներ, փակվել է Արցախի ճանապարհը:

«Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չեն, քանի դեռ հնարավոր խաղաղության խաղաղության ու եկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր