211652_close_icon

Կանադան ՌԴ֊ի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում

views-count1865 դիտում article-date 11:35 18-03-2014
Կանադան տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ուկրաինայի և ՌԴ֊ի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում, փոխանցում է BBC-ն։ Կանադայի տնտեսական պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ճգնաժամի համար «քաղաքական պատասխանատվություն» կրող անձինք, որոնց թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրիկովը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, պատգամավոր Ելենա Միզուլինան և Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը։

Նմանատիպ նյութեր