211652_close_icon
views-count8326 դիտում article-date 12:08 10-01-2023

Միջազգային գործընկերներիս խնդրել եմ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու. Թագուհի Թովմասյան

Տարին սկսել եմ միջազգային բոլոր գործընկերներիս ուղղված գրություններով:

Արձանագրել եմ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը, բավարարելով ադրբեջանական «էկոակտիվիստների» պահանջը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքավայրի շահագործումը, մինչև միջազգային փորձաքննություն կիրականացվի, սակայն դրանից հետո ևս ճանապարհը չի բացվում, ինչն էլ ապացուցում է, որ ճանապարհի փակումը կրում է միմիայն քաղաքական բնույթ:

Միջազգային իրավասու կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման, հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը: Ներկայացնելով առկա խնդիրների խիստ հրատապությունը՝ միջազգային գործընկերներիս խնդրել եմ.

Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ դադարեցնելու վերջինիս անմարդկային քաղաքականությունը, Կարդացեք նաև Ադրբեջանի բանակը 2022թ. ունեցել է 145 զոհ և 304 վիրավոր. զեկույց Ադրբեջանը խմելու եւ գյուղատնտեսական նշանակության ջրերի պակասը փորձում է լրացնել Հայաստանի հաշվին Հայաստանն արցախցու ձայնն աշխարհին հասցնելու առաքելություն ունի. «Հայաստանի Հանրապետություն»

ձեռնարկել գործուն քայլեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու նպատակով։ Շեշտել եմ՝ վերոգրյալի կապակցությամբ իրենց գնահատականն ու գործուն քայլերը կարող են նպաստել 120․000 կյանքի փրկությանը։

Արձագանքներ և՛ կան, և՛ չկան. այդուհանդերձ ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Նմանատիպ նյութեր