211652_close_icon
views-count11400 դիտում article-date 13:11 03-01-2023

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով, կանցնի 50, 100 տարի, երեխաները կհարցնեն նրա մասին․ ՖԻՖԱ–ի նախագահ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ֆուտբոլային այլ կազմակերպությունների անդամների հետ քննարկում է Պելեի պատվին յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ վերանվանելու հնարավորությունը։

Այս մասին ESPN-ին հայտնել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։

«Նախկինում միջազգային ֆեդերացիաների հետ խոսել ենք տեղի ֆուտբոլի առաջնությունների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրա հիշատակը  մեկ րոպե լռությամբ հարգելու մասին։

Բայց մենք նաև ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով: Կանցնի 50, 100 տարի, մեր երեխաները մեզ կհարցնեն նրա մասին, այս ամենը կերկարացնի Պելեի հիշատակը»,- ասել է Ինֆանտինոն։

Նմանատիպ նյութեր