178358 դիտում
12:34 02-01-2023
Արտակարգ դեպք` Երևանում. սերիալներից հայտնի դերասանը գլխին ստացած մի քանի կրակոցի հետքերով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերվել է ատրճանակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա. Լ․-ն է։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում աաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպերլիազոր Ռ․ Հովասափյանի գլխավորությամբ, զրուցել են Ա․ Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասապանություն փորձ է արել կամ անզգուշաբար մի քանի անգամ կրակոց է արձակել իր գլխին։
Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Լ․ -ն Հայաստանում հայտնի սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9636 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին