211652_close_icon
views-count33731 դիտում article-date 21:45 26-08-2019

Խոշոր ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Grandis-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են, ովքեր մի ընտանիքից են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի 89 AG 889 համարանիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 QF 226 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Էլեն Պ.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ Mercedes-ի վարորդ Արմեն Գ.-ն տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց Արմեն Գ.-ն Սևանի հիվանդանոցից իր կամքով դուրս գրվելուց հետո, վերադարձել է Երևան և բուժօգնության նպատակով դիմել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Իսկ նրա մյուս ուղևորներ, 6-ամյա Ռոման Ս.-ն, 8-ամյա Բեատրիսա Ս.-ն և 2-ամյա Ավրորա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, փակել գազաբալոններն ու հոսանքազրկել ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր