211652_close_icon
views-count56117 դիտում article-date 16:56 01-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում, վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, Mercedes մակնիշի ավտոմեքենայոմ առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և վարորդը՝ 35-ամյա Վարանդա Մ-ն, ով դաստակի հատվածում ստացել է այրվածքներ և տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները առաջին անհրաժեշտության օգնություն են ցուցաբերել և տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հենրի Գալոյանն ու Հուսիկ Վարդանյանը։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր