10343 դիտում
20:26 30-12-2022
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե․ ԿԳՄՍՆ-ը 39,2 մլն դրամ բյուջեից 12 մլն դրամը չի տրամադրել
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն պարզաբանել է ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորման խնդիրը։
«ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում 29.12.2022թ. հրապարակված հոդվածի վերաբերյալ
Հենց սկզբից ցանկանում ենք հաստատել, որ Աշխարհի գավաթի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Գրետա Վարդանյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշված ամեն խոսքը ճշմարտություն է և պաշտպանում ենք այն:
ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակած և մամուլով ու ԶԼՄ-ներով տարածված «Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է» նյութի մասով հայտնում ենք, որ, իրոք, պետական բյուջով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2 մլն դրամ գումար և կնքվել է մեջբերված պայմանագիրը, սակայն պարզ չէ, թե ինչու չի նշվել այն փաստը, որ դրանից շուրջ 12 մլն դրամ գումար մեզ չի տրամադրվել, չնայած, որ դրա կարիքը շատ մեծ էր: Մեր կազմակերպությանը հատկացված գումարի իրական չափը կազմել է մոտ 28 մլն: Այդ գումարով կազմակերպվել է Հաշմանդամային սպորտի մեծ փառատոն Գյումրիում, ՀՀ անվասայլակով բասկետբոլի Գավաթի առաջնություն և իրականացվել է 5 հավաքական թիմերի գործուղում՝ Մեքսիկա(սայլակավազք), Գերմանիա (պարականոե), Չեխիա (սեղանի թենիս), Վրաստան (պարածանրամարտ-para powerlifting) և Ֆրանսիա (անվասայլակներով բասկետբոլ):
Նշված միջոցառումներին ինչպես նաև մեր կազմակերպության կողմից կատարված այլ միջոցառումների իրականացման համար ներգրավվել են նաև հովանավորներ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Դուբայի Աշխարհի Գավաթի (Fazza Championships) միջոցառումը նախատեսված է եղել բյուջեով: Այո, դա ճիշտ է: Սակայն այն պնդումը, որ մենք համաձայնել ենք այն փոխարինել Եվրոպայի Առաջնությամբ, չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ սխալ զեկույցներով ճշմարտությունը թաքցվել է և նախկին նախարար պարոն Դումանյանից, և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Հարությունյանից և ՀՀ Վարչապետից: Հիմա էլ նորանշանակ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին ու հանրությանն են ուզում մոլորեցնել:
Մեզ մոտ առկա է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, և հորդորում ենք նյութի հեղինակին, որպեսզի իր վերադասներից ներողություն խնդրի ճշմարտությունը խեղաթյուրելու և թաքցնելու համար:
Անդրադառնանք նյութի հաջորդ մասին, որտեղ կրկին անդրադարձ է կատարվել Թբիլիսիի Եվրոպայի Առաջնությանը և Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությանը, և այն փաստին, որմենք դրանք հույժ կարևոր ենք համարել: Դա համապատասխանում է իրականությանը: Մենք այդ առաջնությունները կարևորել ենք, քանի որ դրանք ներառված են եղել Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզի առաջնությունների ցանկում և միայն դրանց մասնակցելով մարզիկը կարող է վաստակել Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ուղեգիր: Բավականաչափ դժվարությամբ և միայն ՀՀ Վարչապետին դիմելուց հետո ենք կարողացել մասնագիտական քննարկում նախաձեռնել և ապացուցել ԿԳՄՍՆ-ի սպորտի բաժնին, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը հույժ կարևոր է:
Պետք է ցավով արձանագրենք, որ ԿԳՄՍՆ-ի սպորտի քաղաքականության բլոկը, այդքան բացատրելուց հետո, մինչև հիմա դեռևս չի պատկերացնում թե ինչ է վարկանիշը: Հրապարակման այն մասի վերաբերյալ, թե մեր մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերել, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ, նախ, մեր գործուղած երեք մարզիկներից երկուսը գերազանց են հանդես եկել Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությանը, նվաճել են Եվրոպայի երկու բրոնզե մեդալ: Երկրորդ, մեր երկու մարզիկները հայտնվել են Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակում, իսկ երրորդ մարզիկի COVID թեստի պատասխանը դրական էր և նրան իր մարզիչի հետ չի թույլտրվել մասնակցելու մրցմանը: Վարկանիշ «ձեռք չբերելու» մասին ԿԳՄՍՆ-ի հրապարակումը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Վարկանիշ ձեռք բերած մարզիկների ցանկերը հրապարակված են Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի կայքում և հասանելի են բոլորին: Մեր և վարկանիշ
ձեռքբերած մնացած մարզիկների ցանկը կարող եք տեսնել՝ մտնելով էջը:
Հրապարակած նյութում նաև իրար հակասող պնդումներ կան, որով բացահայտվում է, որ իրականում մեզ խոստացել էին տրամադրել Դուբայի առաջնության գումարը: Դա ապացուցվում է հետևյալ կերպ. սկզբում նյութում ասվում է որ Դուբայի առաջնությունը չի ֆինանսավորվել, քանի որ վարկանիշ ձեռք չի բերվել, իսկ վերջում ասվում է որ գումարները սպառված են եղել:
Այն փաստը, որ կազմակերպության համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառված են եղել, կրկին իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես նշել էինք պետբյուջեյով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2մլն, բայց փաստացի ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրվել է մոտ 28 մլն: Մեզ համար հասկանալի չէ ԿԳՄՍՆ-ի թվաբանությունը:
Ինչ վերաբերում է Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությունում Գրետա Վարդանյանի մրցակիցների թվի հրապարակմանը, ապա դա նույնպես վկայում է հոդվածի հեղինակի հաշմանդամային սպորտից բավականին հեռու լինելու մասին: Այս մասով լավ կլիներ, որ հոդվածագիրն ուսումնասիրեր պարածանրամարտի Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակները և տեսներ, թե Գրետա Վարդանյանը այդ ռեյտինգում որքան բարձր տեղ է զբաղեցնում: Անառարկելի է, որ Գրետան աշխարհի ուժեղագույն մարզիկներից է և Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերին Հայաստանը ներկայացնող թիվ մեկ թեկնածուն: Նա այս պահին Եվրոպայի և Աշխարհի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է և համապատասխանաբար զբաղեցնում է «լավագույն բարձրացրած քաշ» և «ընդհանուր բարձրացրած քաշ» արդյունքներով 4-րդ, 5-րդ դիրքերը և 6-րդ և 9-րդ դիրքերը:
Այն հարցին, թե ինչու է Գրետան հրաժարվել ԿԳՄՍՆ-ի կազմակերպած «պարգևատրության» միջոցառմանը ներկա գտնվելուց, կարծում ենք նա անձամբ կպատասխանի իր որոշման մասին, եթե դրա հարկը լինի:
Ամփոփելով ցանկանում ենք նշել, որ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն շուրջ 1,5 տարի թիրախավորվել է, բոլոր մեր նախաձեռնությունները և ծրագրերը իրականացնելիս բախվել ենք բազում միտումնավոր ստեղծված խոչընդոտների։ Պայմանավորված երկրում և Արցախում տիրող իրավիճակից փորձել ենք չհանրայնացնել խնդիրները և մարզիկների նվաճումներով օգտակար լինել։ Մեր հավաքականի մարզիկները միջազգային առաջնություններում կարողացել են 14 անգամ բարձրացնել տալ մեր եռագույնը և երեք անգամ հնչեցնել մեր հիմնը։
Առջևում Ամանորյա տոներն են, շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներիին, մարզիչներին, աջակիցներին և ընդհանրապես մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղ ու բարեբեր տարի»,- նշվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
1287 դիտում
16:31 23-10-2019
Մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի վերադարձման վերաբերյալ. ՊԵԿ
5196 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1213 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1231 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1480 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը