1320 դիտում
16:31 23-10-2019
Մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի վերադարձման վերաբերյալ. ՊԵԿ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5
միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:
Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած և այդ ժամանակահատվածում որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի մինչև 5 մլն. դրամ գումարների մնացորդը կազմել է 1,564,663,941 դրամ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է թվով 2006 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին:
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
15:13 06-06-2019
Պարզեցվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը
3317 դիտում
13:44 31-05-2017
ՊԵԿ. գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան