211652_close_icon
views-count40971 դիտում article-date 18:11 30-12-2022

Զովունիում 9 շնչով ապրող բնակիչն ասում է. «Նախկին գյուղապետը զոռբայությամբ խլել է մեր կողմից տարիներ շարունակ մշակված հողատարածքը ու այն տվել իր քրոջը, իսկ Եղվարդի հարկադիրն ու ոստիկանությունը սատարում են կեղծիքին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 13 փողոցի 1-ին տան բնակիչները, որտեղ ապրում են 9 հոգի, տևական ժամանակ է, հայտնվել են անելանելի իրավիճակում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի անդամներից Ռուզաննա Բարսեղյանն ասում էր. «30 տարի այս հատվածում մաքրել ու խնամել ենք տարածքը, իսկ որպես հիմնակամ ապրողներ՝ արդեն 16 տարի այստեղ ենք մնում։ Մեր ընտանիքը բաղկացած է 9 շնչից, ու մինչ Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի կողմից անօրինական գործողություններ անելը, երբևէ խնդիրներ չենք ունեցել։ Տարածքը աղբից մաքրել ենք, ստեղծել այգի, ծառեր ենք տնկել ու խնամել ու միշտ առաջնորդվել ենք պապական հայտնի խոսքով՝ տան տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի և երեխա ունենա», ու մենք, հավատարիմ դրան, այդպես էլ առաջնորդվել ենք՝ չիմանալով, որ մի օր Զովունիի նախկին գյուղապետը տակնուվրա է անելու մեր խաղաղ առօրյան։

Չգիտես՝ ինչպես, նա որոշում է, որ մեր կողմից մշակվող հողատարածքի մի մասը, որի համար, ի դեպ, մենք տարիներ շարունակ կանոնավոր վճարումներ ենք կատարել, որոշում է, որ պետք է այդտեղ ապրի իր քույրը՝ Կարինե Ավետիսյանը, ու մենք, վստահ լինելով, որ նախկին գյուղապետը առաջնորդվել է զոռբայությամբ ու վստահ, որ նրա կողմից կատարվել է ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահում, այլ նաև քրեորեն պատժելի արարք, դիմեցինք պատկան մարմիններին, ու հիմա մեր շահերը պաշտպանող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությամբ նիստեր են տեղի ունեցել և դեռ պետք է տեղի ունենան։ Սակայն, ցավոք, օրեր առաջ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների հետ նախկին գյուղապետի քրոջ բարեկամը եկավ ու պետական կառույց համարվող հարկադիրի հետ տարածքն ապօրինի թիթեղապատեցին, մինչդեռ հարցերը դեռ քննվում  են դատարաններում , ու նրանք իրավունք չունեին նման քայլի դիմել։ 

Եթե իշխանությունները հայտարարում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այս դեպքում ի՞նչն է խանգարում, որպեսզի Եղվարդի ոստիկանությունը, որի աշխատանքներից այնքան էլ գոհ չենք, Կոտայքի մարզպետարանը և մյուս պատկան մարմինները օբյեկտիվ և անաչառ վերաբերմունք ցուցաբերեն, ու մենք հավատացած ենք, եթե նման վերաբերմունք ցուցաբերեն, նախկին գյուղապետը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ իր կատարած արարքների համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր