211652_close_icon

Արցախից տեղահանված ընտանիքները բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին կարող են դիմել մինչեւ դեկտեմբերի 30-ը

views-count1749 դիտում article-date 16:49 28-12-2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։

Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան եւ լրացնել պահանջվող տվյալները (հղումը):

Նմանատիպ նյութեր