Պեսկովը Հայաստանը Միութենական պետության մեջ մտնելու պարտադրման մասին հրապարակումներն անհեթեթություն է որակել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ՌԴ-ն, իբր, փորձում է հասնել այն բանին, որ Հայաստանը մտնի ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետության մեջ։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, տեղեկացրել է ria.ru-ն։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, տեղեկացրել է ria.ru-ն։