6628 դիտում
19:48 22-12-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում, ժամանել են հրեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մուրացան փողոցի թիվ 109/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Յուքինյանն ու Կարո Դավթյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է էլեկտրական լարերի կարճ միացումից, այրվել է կախովի տանիքը՝ փրփրապլաստով, և էլեկտրական լարերը։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+