211652_close_icon
views-count24585 դիտում article-date 23:23 19-12-2022

ՀՀ ոստիկանության պետին է դիմել ՊԵԿ նախագահը և հայտնել՝ մի խումբ անձինք զավթել են Աշտարակի ճանապարհի վրա գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին շենքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և հայտնել, որ մի խումբ անձինք ապօրինի զավթել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 5 հասցեում գտնվող նախկին ՀՀ պաշտպնության նախարարության շենքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԵԿ նախագահը ՀՀ ոստիկանապետին հայտնել էր, որ այդ անձինք ապօրինի զավթել են նշված տարածքի շենքերը, շինությունները, կատարում են շինարարական աշխատանքներ և թույլ չեն տալիս ՊԵԿ աշխատակիցներին մուտք գործել նշված տարածք՝ խոչընդոտելով ՊԵԿ-ի աշխատակիցներին իրականացնելու նախագծման աշխատանքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքը, որը նախկինում շահագործվել է ՀՀ ՊՆ-ի կողմից, այժմ կառավարության որոշմամբ տրվել է ՊԵԿ-ին։ Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության՝ այն զավթվել է 30-40 անձանց կողմից։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունը պարզում է տարածք ներխուժած անձանց ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր