211652_close_icon
views-count253562 դիտում article-date 13:32 18-12-2022

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են հարազատ եղբայրների Opel Astra-ն ու VAZ 21099-ը, կան զոհեր և վիրավորներ, բոլորը ազգականներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի  վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետ Մամիկոն Թորոսյանի, նույն բաժնի  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Ամիրխանյանի և քննիչ Գրիշա Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։ «099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը, մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր