85994 դիտում
20:21 17-12-2022
Դանակահարություններ` Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի դիմաց. 18-ամյա 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոտիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոտիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։
Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։
Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար` Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։
Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)