211652_close_icon
views-count3548 դիտում article-date 23:23 15-12-2022

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարից պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի. ՀՀ ԳԱԱ բացահայտումը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, փոփոխելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի միջավայրի պայմանները, հանքաքարի կոնցենտրացիան, օքսիդացված և սուլֆիդային հանքանմուշների հարաբերակցությունը, պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի:
 
«Կատարված ապարագիտական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել պղնձի միներալի տարրալուծման մեխանիզմը: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդային և սուլֆիդային հանքաքարի կենսատարրալուծման տեխնոլոգիայի մշակման համար»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանը:
 
Հետազոտության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է հետևյալ հոդվածը՝ N.S. Vardanyan1,a, A.S. Khachatryan1,b, A. Kamradt2,c, S. Willscher3,d, A.K. Vardanyan1,e,* Microbiological processing of a porphyry copper ore. Geomicrobiology Journal, 2022, vol. 39, Issue 7, p.606-618. https://doi.org/10.1080/01490451.2022.2060385 (WoS, IF-2.3):
 
Հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ Արևիկ Վարդանյանը, Աննա Խաչատրյանը, Նելլի Աբրահամյանը և Զարուհի Մելքոնյանը:
 
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ:
 

Նմանատիպ նյութեր