841 դիտում
20:11 13-12-2022
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի մարզի, ՔՈԳՎ և Մեծամորի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում հայտնաբերել և Մեծամորի բաժին են տեղափոխել 50-ամյա Հենզել Կ.-ին, որը դեկտեմբերի 4-ից ՌԴ Տուլա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
14:06 03-06-2014
Դոնի-Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
1539 դիտում
18:02 13-03-2015
Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Այս բաժնից
853 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)