211652_close_icon

Եթե միջազգային հանրությունը չարձագանքի, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ

views-count844 դիտում article-date 13:49 13-12-2022
Ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցումը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը։

«Եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։

Անցած ուրբաթ մենք հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով մեզ պատմեց իր տարածքի ապագայի վերաբերյալ իր խորը մտահոգության մասին ։ 72 ժամ անց մեր պալատում նրա ելույթը իմաստ ունի։ Եկեք արագ արձագանքենք»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր