1126 դիտում
10:53 13-12-2022
Արցախում անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է կայացել, որոշել են դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Նմանատիպ նյութեր
2338 դիտում
23:12 27-09-2020
Արցախում կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1396 դիտում
16:19 12-03-2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ
Այս բաժնից
1231 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1042 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1078 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ