1592 դիտում
16:09 09-12-2022
Հերքում են փաստը. սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Արմեն Գրիգորյանը պատասխանեց Հաջիևին
Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել. ԱԺ-ում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, անդրադարձել է Ալիևի օգնականի մեկնաբանությանը, թե «Գրիգորյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»: Գրում է Oragir.news-ը։
«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Ուստի Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։
Նա նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։
ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մեկ այլ մոտեցում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, դա որևէ ձև չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։
Նշենք, որ երեկ Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
19:51 30-05-2023
Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևին կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից
9932 դիտում
12:55 31-10-2020
Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
1762 դիտում
11:46 26-08-2014
Ջեյմս Ֆոուլի ղեկավարը հերքում է այն փաստը, թե լրագրողին սպանել են մեկ տարի առաջ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել