211652_close_icon
views-count1088 դիտում article-date 10:33 05-12-2022

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ․ ԱԱԾ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն, այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

Նմանատիպ նյութեր