211652_close_icon
views-count378 դիտում article-date 14:50 02-12-2022

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը

Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար: Հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ  և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը  լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր   սահմանին հնչող կրակոցները  չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար:

Նմանատիպ նյութեր