1061 դիտում
13:06 02-12-2022
ԱՄԷ-ն այնպիսի գրավիչ վայր է, որը մեկ անգամ տեսնելն ավելի լավ է, քան հազար անգամ լսելը. Արմեն Սարգսյանը՝ ԱՄԷ նախագահին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահ, Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանին։ Ուղերձում նա մասնավորապես նշել է․
«Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ այցելում է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկապես կարող է տեսնել, թե ինչ ջանքեր են գործադրվում Ձերդ Մեծության կառավարության ու ձեր ժողովրդի կողմից՝ այն դարձնելու բարեկեցիկ ու ծաղկող երկիր։ Աշխարհի բոլոր կողմերից մարդկանց հոսքն ԱՄԷ վկայում է, որ սա այնպիսի գրավիչ վայր է, որը մեկ անգամ տեսնելն իրոք ավելի լավ է, քան հազար անգամ լսելը:
Ինքս իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական այցերի ընթացքում անձամբ եմ համոզվել, որ ԱՄԷ-ն նպատակաուղղված ու հաստատուն քայլերով, բանիմաց և իմաստուն ղեկավարների առաջնորդությամբ ընթանում է վերընթաց զարգացման ճանապարհով:
Այդ մասին առիթ եմ ունեցել ընդգծել նաև մեր հանդիպումների ժամանակ, որոնք միշտ աչքի են ընկել հիշարժան զրույցներով և առանձնահատուկ ջերմությամբ:
Դրանց հիման վրա ձևավորվել են հայ-էմիրաթական սերտ բարեկամությունն ամրացնող բազում գործնական ծրագրեր, որոնք այժմ իրականացվում են Հայաստանում: Եվ դրանցում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը: Ինքս պատրաստ եմ այսուհետ ևս իմ նպաստը բերել մեր ժողովուրդների կապերի ամրապնդմանը»:

Նմանատիպ նյութեր
15631 դիտում
21:05 25-02-2017
«Կյանքիս ամենատխուր պահերն էին առաջին զավակի և Գևորգ Չաուշի մահվան լուրերը լսելը»․ Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է
53359 դիտում
09:30 19-06-2024
Լավ է մեկ անգամ լինել քան հազար անգամ լսել․ Մաքուր, գողտրիկ ու հյուրընկալ. Ուղղությունը՝ Ստեփանավան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1176 դիտում
18:35 22-06-2015
«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
664 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1033 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին