211652_close_icon
views-count15577 դիտում article-date 21:05 25-02-2017

«Կյանքիս ամենատխուր պահերն էին առաջին զավակի և Գևորգ Չաուշի մահվան լուրերը լսելը»․ Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է

Անդրանիկն առաջին ագնամ ամուսնացել է 17 տարեկան հասակում։ Առաջին ամուսնությունը անհաջող է եղել։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է օրեր անց։ 1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ. -Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ -Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես...։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին։ «Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների... Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում...» Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։ Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի։

Նմանատիպ նյութեր