211652_close_icon
views-count4987 դիտում article-date 18:00 15-06-2014

Երևանում ոստիկանության օպեր լիազորը BMW-ով բախվել է Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ` այսօր հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը` 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Քոչարյանը, Հրաչյա Քոչար և Ռիգայի փողոցների խաչմերուկում իր վարած BMW մակնիշի 62 DD 033 բախվել է Երևանի բնակիչ 28-ամյա Համբարձում Մովսեսյանի վարած Opel մակնիշի 31 ՕՕ 511 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 22-ամյա Սարգիս Տիգրանյանը և 23-ամյա Գոռ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահապանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով BMW-ի վարորդ Վ.Քոչարյանն աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր լիազոր, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, և հավանաբար նախապատրաստված նյութերը կտեղափոխվեն հատուկ քննչական ծառայություն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր