38382 դիտում
21:50 20-10-2015
Երևանում բախվել են Range Rover-ը, BMW X5-ը. վերջինին էլ բախվել է Mercedes-ը, որի վարորդը չսպասելով ՃՈ–ի ժամանմանը` հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում` նախկին Կամոյի անվան դպրոցի դիմաց, բախվել են 74-ամյա Հովհաննես Ղուկասյանի վարած BMW X5 մակնիշի 22 ԼՏ 722
համարանիշի և 30-ամյա Ներսես Ալեքսանյանի վարած Range Rover մակնիշի 77 ՕՍ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին ասում էին, որ BMW X5-ին էլ բախվել է Mercedes մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, սակայն վերջինիս վարորդը չսպասելով ՃՈ-ի ժամանմանը, հայտնել է որ իր մեքենան շատ չի վնասվել և քշել հեռացել է դեպքի վայրից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+