211652_close_icon
views-count59473 դիտում article-date 11:25 24-11-2022

Ավտովթար Կոտայքի մարզում․ Աբովյան քաղաքում բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի  մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի, 62-ամյա Հայկազ Ա․-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Սևադա Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Լ․ Ե․-ն բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր