Ուկրաինան դեռ պետք է ազատագրի Ռուսաստանի կողմից գրավված շուրջ 2000 գյուղ և քաղաք. Զելենսկի
Ուկրաինան դեռ պետք է ազատագրի և վերականգնի Ռուսաստանի կողմից գրավված շուրջ 2000 գյուղ և քաղաք։ Այս մասին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Ֆրանսիայի քաղաքապետերի 104-րդ կոնգրեսում ունեցած ելույթում, փոխանցում է Ukrinform-ը։
«Ընդհանուր առմամբ կա ևս մոտ 2 հազար քաղաք և գյուղ, որոնք մենք պետք է ազատագրենք և վերականգնենք։ Դրանցից առնվազն տասնյակներն ամբողջությամբ ոչնչացվել են ռուսական բանակի հարվածներից, ինչպես Մարիուպոլը կամ Վոլնովախան»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ամբողջ տարածքին, և որ նրանց հաջողվել է ժամանակավորապես գրավել Ուկրաինայի տասը շրջանների տարածքների մի մասը։
Զելենսկին հիշեցրել է, որ ներկայում արդեն ազատագրվել է ավելի քան 1800 բնակավայր։