211652_close_icon
views-count38833 դիտում article-date 12:03 20-11-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ՌԴ 57-ամյա վարորդը՝ ոչ սթափ, DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավոր, օպերատիվ են գործել Լոռու պարեկներն ու Վանաձորի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 57-ամյա Վալերի Զոլոևը իր վարած DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ հատվածում դուրս է եկել երթևեկեիլ գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Զոլոևը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ավագ պարեկ Հովհաննես Մազմանյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև Երևանից ժամանած հատուկ տեխնիկայով դարձի բերեն ավտոմեքենան  այն տեղափոխվի անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության  փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր