Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
Ղազախստանում նոյեմբերի 20-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրություններ, հայտնում է Ria Novosti-ն։
Երկրի ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասեր։
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանի խոսքով՝ Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին երկրի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ 1 ժամ անց նաև երկրի արևմտյան շրջաններում՝ Արևմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի ու Մանգիստաուի շրջաններում։
Գրանցված է 6 թեկնածու՝ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաեւը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան և Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից առաջադրված հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը: