211652_close_icon

Եվրախորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր

views-count1363 դիտում article-date 12:31 18-11-2022
Եվրահորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր, բանաձևի տեքստը համաձայնեցվել է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։

«Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի միջև չորս ժամ տևած բանակցություններից հետո տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», - գրել է Անդրիուս Կուբիլիուսը։

Ինչպես հավելել է քաղաքական գործիչը, տեքստի առանցքային կետն այն է, որ «Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչում է որպես ահաբեկչությանը հովանավոր և ահաբեկչական միջոցներ կիրառող պետություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր