211652_close_icon
views-count22872 դիտում article-date 22:49 17-11-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Չարենցավանում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում», Volkswagen-ը հայտնվել է ձորակում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վահան Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում» դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել ճամփեզրին առկա ձորակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Չարենցավան ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր