211652_close_icon
views-count17126 դիտում article-date 19:13 28-02-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ժողովրդին հայտնի Ալափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։25-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ Ալափարսի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 47-ամյա Հայկ Ու․-ի վարած «Nissan» մակնիշի  և 37-ամյա Զորիկ Ս․-ի վարած «Foton» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Կարապետյանը և Խաչատուր Միրզոյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր