211652_close_icon
views-count58522 դիտում article-date 16:29 17-11-2022

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ KamAZ-ի ողբերգական ավտովթարից․ պարզվել է մահացածի և 20 վիրավորների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի վարչական տարածքում կողաշրջվել է։ 

Պարզվել է, որ ավտոմեքնան վարել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Գ-ն։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գրիգոր Գ․-ն տեղում մահացել է։

Իսկ մյուս ուղևորներ՝ ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա Արման Դ․-ն, 19-ամյա Էրիկ Ս․-ն, 23-ամյա Արման Չ․-ն, 19-ամյա Նարեկ Գ․-ն, 19-ամյա Արշակ Ա․-ն, 19-ամյա Քաջիկ Գ․-ն, 19-ամյա Վահե Պ․-ն, 19-ամյա Սարգիս Հ․-ն, 20-ամյա Արմեն Տ․-ն, 19-ամյա Մհեր Ա․-ն, 19-ամյա Լյովա Պ․-ն, 19-ամյա Հարություն Ռ․-ն, 22-ամյա Քաջիկ Ն․-ն, 19-ամյա Լյովա Հ․-ն, 19-ամյա Արման Ա․-ն, 19-ամյա Կարեն Մ․-ն, 20-ամյա Հայկ Պ․-ն, 19-ամյա Գագիկ Մ․-ն, 20-ամյա Ռաֆիկ Հ․-ն, 19-ամյա Արտյոմ Շ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ։

Նշված անձանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառում;

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ KamAZ մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Հայտնում է ՊՆ-ն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  

Նմանատիպ նյութեր