1567 դիտում
15:31 17-11-2022
«Ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան». Փաշինյանը՝ Վահան Քերոբյանին
Խնդրում եմ առանց նախնական քննարկումների այդպիսի բաների մասին ընդհանարպես չհայտարարել, որովհետև այն սպասումներ է առաջացնում և ես ասում եմ՝ ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդհատելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Մինչ այդ Վահան Քերոբյանը վթարային շենքերը քանդելու եւ նոր շենքեր կառուցելու հարց քննարկման ժամանակ ձայն էր խնդրել ու ասել. «Թաղամասային մոտեցման մեջ կարևորն այն է, որ մենք ձևավորում ենք պատճաշ քաղաքային վիջավայր, այսինքը՝ մենք ոչ թե թողնում են անջատված թաղամասերը, այլ քաղաքային միջավայրն ենք ապահովում, որը քաղաքացիների կյանքը դարձնում է ավելի լավը: Կարող է այնպես լինել, որ թաղամասում շատ վթարային շենքեր լինեն և լինեն ոչ վթարային շենքեր, բայց ամբողջական միջավայր ձևավորելիս՝ ամբողջ թաղամասը քանդվի և 0-ից կառուցվի և այդտեղ կարող է նաև նորմալ շենքեր քանդվեն և 0-ից կառուցվեն»:
Քերոբյանը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ արդեն մի պիլոտային նախագիծ են սկսել քննարկել, որտեղ կա նաև հարկային հարցերի լուծման խնդիր, որի շուրջ ֆինանսների նախարարության հետ աշխատում են:
«Այսպես կոչված անշարջ գույքի թրեյդինի գաղափարը, որ մարդիկ իրենց հին գույքը տան և նոր գույքը ստանան և կառուցապատողն այդտեղ հարկային խնդիրներ չունենա և մարդիկ խնդիր չունենան՝ հնարավորինս քիչ հարկային ծանրաբեռնվածություն առաջացնելով»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ այդպիսի մեծ ծրագրերի համար պետք է հիպոտեկային վարկերի սուբսիդավորումը թողնել, որ գրավչությունը լինի:
«Էդ, մի րոպե, եկեք այդպիսի որոշում չկայացնենք, ո՛չ: Որոշում ենք կայացրել՝ թող կատարեն: Ուզում են՝ թող արագ կատարեն և ժամկետի մեջ այդ շենքերը կառուցեն ու այդ հարցերը լուծեն»,- Քերոբյանին ընդհատեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
6276 դիտում
14:09 06-08-2021
Կարո՞ղ է այս հարցը ինչ-որ ձևով լուծենք և տաքսու վարորդին հանգիստ թողնենք. Փաշինյանը՝ Քերոբյանին
Այս բաժնից
697 դիտում
22:38 27-11-2024
Անդամ երկրների ղեկավարներն են որոշել ԵԱՏՄ հերթական նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ խոսնակ
1060 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
769 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն