211652_close_icon
views-count23764 դիտում article-date 19:43 20-09-2015

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Volkswagen Vento մակնիշի 13 SS 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Քաջարան քաղաքի բնակիչ 40-ամյա Կարեն Սիմոնյանը վրաերթի է ենթարկել հետիոտն Քաջարան քաղաքի բնակչուհի 64-ամյա Նուրվարդ Դանիելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին սակայն վերջինը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կապանի և Քաջարանի բաժինների օպերատիվ խմբերը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ՃՈ տեսուչներ Ս. Հարությունյանն ու Գ. Սողոմոնյանը վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Կ. Սիմոնյանը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես էլեկտրամոնտյոր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր