211652_close_icon
views-count25970 դիտում article-date 21:21 08-11-2022

Արմավիրի մարզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով մարդատար և բեռնատար Գազելներ, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝արդեն մի քանի օր է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավոորությամբ Արմավիրի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի արդյունքում հայտնաբերվել են մարդատար և բեռնատար Գազելներ, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են՝ մի մասը՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական, մի մասի վարորդական իրավունքի վկայականները եղել են ժամկետանց, որոշներն էլ ավտոմեքենան վարել են՝ խախտելով սահմանված արագությունը, մի մասն էլ չեն ունեցել ավտոմեքենայի գազի շահագործման համար նախատեսված թույլատրելի կտրոններ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղացված ծառայությունը կապված է օրեր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած մարդատար Գազելի և Զիլ մակնիշի բեռնատարի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո հանրության կողմից բարձրացված բողոքի հետ, որ շատ Գազելներ դարձել են «դիատարներ»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, բախվել էին մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, 4 հոգի տեղում մահացել էին, 9 հոգի տեղափոխվել էին՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարից վայրկյաներ անց նշված վայրով անցնող Արմավիրի մարզի դատախազության դատախազներ Ապրես Գրիգորյանը, Արեգ Հարությունյանը, Գուրգեն Գուրգենյանը, քաղաքացիներն ու փրկարարները։

Օպերատիվ էին գործել Մեծամորի  և Արմավիրի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Գազելը սպասարկում  էր Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր