211652_close_icon
views-count1383 դիտում article-date 22:47 08-11-2022

ԱԺ պատգամավորները կմեկնեն Սեուլ

ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ։ Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։

Կարգադրության մեջ նշվում է՝ նոյեմբերի 12-19-ը Սեուլ կգործուղվեն Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Գոհար Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր