211652_close_icon
views-count1472 դիտում article-date 13:51 02-10-2014

Հայ սամբիստները կմեկնեն Սեուլ՝ սամբոյի աշխարհի առաջնության

Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում կկայանա սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները, տեղեկացնում է Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան/ 48կգ/, Գրիգոր Մխիթարյան/52կգ/, Դավիթ Խաչատրյան/52կգ/, Էռնեստ Հայրապետյան/ 60կգ/, Սերգեյ Կարապետյան/68կգ/, Նաիրի Կարապետյան/81կգ/, Դավիթ Նալբանդյան/82կգ/, Գրիգոր Սահակյան /87կգ/,Սեյրան Սահակյան /90կգ/, և Դիանա Հովհաննիսյան/48կգ/: Սեուլ կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր