1783 դիտում
19:54 07-11-2022
Տոկաևը հանձնարարել է ավելացնել նավթի մատակարարումները՝ շրջանցելով Ռուսաստանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է նավթի փոխադրման ծավալը հասցնել տարեկան 20 միլիոն տոննայի՝ շրջանցելով Ռուսաստանը Կասպից ծովի Ակտաուի եւ Կուրիկի նավահանգիստներով։ Հայտնում են ղազախական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ Անդրկասպյան երթուղու զարգացումն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։
«Մենք պետք է ակտիվացնենք Ակտաուի եւ Կուրիկի նավահանգիստների բոլոր հասանելի հզորությունները, որպեսզի մեծացնենք թողունակությունը եւ նավթի փոխադրման ծավալը հասցնենք տարեկան 20 միլիոն տոննայի»,- ասել է Ղազախստանի ղեկավարը Մանգիստաուի շրջանում հանրության հետ հանդիպման ժամանակ:
Տոկաեւը նշել է, որ իր լավ աշխարհագրական դիրքի շնորհիվ Մանգիստաուի շրջանը մեծ ներուժ ունի, եւ նավահանգստային Ակտաու քաղաքն իրավամբ կարելի է «Ղազախստանի ծովային դարպասներ» անվանել։ Նախագահը կոչ է արել ռացիոնալ օգտագործել ուժեղ կողմերը եւ տարածաշրջանը դարձնել համաշխարհային նշանակության տրանսպորտային-տարանցիկ հանգույց։
Երկրի ղեկավարը հավելել է, որ նախատեսվում է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ուղղված նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման, կոնտեյներային եւ տրանսպորտային ու լոգիստիկ հանգույցների ստեղծման համար գումար ներգրավելուն։

Նմանատիպ նյութեր
1393 դիտում
15:01 13-01-2021
Սաուդյան Արաբիան կկրճատի նավթի մատակարարումները դեպի Եվրոպա և Ասիա
1538 դիտում
15:33 18-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ավելացնել Իրաքի եզդիների մարդասիրական օգնության ծավալը
1463 դիտում
10:15 29-07-2016
Հայաստանը, շրջանցելով Ռուսաստանը, 3 անգամ մեծացրել է Իրանից ստացվող գազի ծավալը. «Իրատես»
Այս բաժնից
493 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով