61699 դիտում
12:49 07-11-2022
Դատավորը քրեական պատմություններով հայտնի «Վարդենիսցի Ռոմիկին», ով Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի փեսան է ու կասկածվում է ինքնաձիգից արագ սննդի կետի տարածքում խուլիգանական դրդումներով կրակոցներ արձակելու մեջ, դատարանից ազատ արձակեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, նոյեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա, «Վարդենիսցի Ռոմիկ» մականվամբ Ռոմիկ Մինասյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սամվել Յուզբաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ է արձակել քրեական պատմություններով հայտնի Ռ. Մինասյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը և պահանջելու է, որպեսզի վերջինս կալանավորվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ճամբարակի, Սևանի, Գավառի Վարդենիսի բաժինների քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Գեղարքունիքի մարզում իրականացրել էին հատուկ օպերացիա, որի շրջանակում ձերբակալվել էր Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Մինասյանը, ով Գեղարքունիքի մարզում քրեական պատմություններով հայտնի մականունավոր «Վարդենիսցի Ռոմիկն» է։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայից սննդի կետ էր տեղափոխել դեռևս չպարզված ինքնաձիգ, ապա մի քանի անձանց ներկայությամբ սենյակի պատուհանից անկանոն կրակոցներ էր արձակել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մինասյանը հայտնաբերվել էր Վարդենիսում հայտնի «Ցլանոց» կոչվող ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։