211652_close_icon
views-count74217 դիտում article-date 20:50 05-11-2022

«Աստղիկ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է 30-ամյա վարորդի կողմից Ford-ով վրաերթի ենթարկված հետիոտնը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վրեժ Սանթրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված 65-70 տարեկան կին հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր